Հայաստանում 364 օր խաբելու օր է, թող մի օրն էլ լինի կատակի օր: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին՝ Հումորի եւ երգիծանքի օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատերական գործիչ եւ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, ով, իր իսկ խոսքով, մեռնում է առանց հումոր մարդկանցից:

«Մեզ մոտ դժվար պայմաններ են ապրելու համար, հումորն է մեզ օգնում, որպեսզի կարողանանք դիմակայել այս դժվարություններին»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը:

Նա իր մտահոգությունը հայտնեց, որ «մեզ մոտ հումորը մի քիչ բաց է, ափաշկարա է, ցանկալի կլիներ, որ տակը էլի շերտ մնար, որը բավական նուրբ է դարձնում հումորը»: Ռեժիսորի կարծիքով՝ դա գալիս է անգրագիտությունից, կուլտուրայի պակասից, պատրաստվածությունից: «Ինչքան մարդ տհաս է, այնքան նրա հումորը պետք է լինի տապոռ»:

Նիկոլայ Ծատուրյանը հայկական «ափաշկարա» հումորներից մեկը պատմեց. «Ամուսինը կնոջն ասում է, լսի սեքսի ժամանակ ինչի չես ձեն հանում, սուսուփուս պառկում ես, որ ինչ, կինն էլ՝ թե դե լավ, դու հո օտար չես»:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am