Չինական HONGQI ընկերությունը ստեղծել է նոր՝ H9 մոդելի ավտոմեքենա, որը իր շքեղությամբ ու ֆունկցիոնալությամբ գերազանցել է մինչ այժմ ստեղծված բոլոր մոդելներին։ HONGQI ընկերությունը հիմնադրվել է 1958 թվականին։ HONGQI H9 մոդելի սրահը հագեցված է բավականին շատ մոնիտորներով։ Այն հարդարված է փայտով և բնական կաշիով, ունի մերսման բարձիկներ և էլեկտրակառավարվող նստատեղեր։ Մոդելը սկսել է թողարկվել 2020 թվականի սկզբից։ Այն իր գնով թեև զիջում է Audi A6-ին, BMW 5-ին կամ Mercedes E-ին, բայց կարող է մրցակցել Audi A8-ի, BMW 7-ի և Mercedes S-ի հետ: HONGQI H9֊ի արժեքը տատանվում է 45-65 հազար եվրոյի միջակայքում։