Ծնողներիս երեք ամիս չեմ տեսել, որովհետև ուզում եմ պաշտպանել իրենց: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով. «Ապահովում ենք ամեն ինչով, բայց ցավոք չենք կարողանում տեսնել»:
Հայկ Մարությանը նաև կատակեց, իր խոսքով, լարվածությունը ցրելու համար. «Օգտվելով առիթից՝ ուզում եմ բարևներ ուղարկել նրանց»:
Մարությանը նաև նշեց, որ դիմակ չկրողներն իր համար հանցագործ են.
«Դիմակ չկրելը հերոսություն չէ: Հակառակը՝ եթե դուք վարակակիր եք, չգիտեք այդ մասին ու դիմակ չեք կրում, ինձ համար հանցագործ եք: Դիմակ չկրելով՝ անում եք հանցագործություն: Ձեր դիմակը պաշտպանում է դիմացինին, իսկ դիմացինի՝ ձեզ: Միայն բոլորի դիմակ կրելով բոլորը կլինեն պաշտպանված»: