Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ, անցկացվում է ցույց՝ նրա հրաժարականի պահանջով, հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ցույցին մասնակցում են բլոգեր Անատոլի Շարիայի կուսակցության կողմնակիցները: Բողոքի ցույցի մասնակիցների ձեռքին կուսակցության և Ուկրաինայի դրոշներն են: Բացի այդ, ցուցարարները պահանջում են, որպեսզի իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանված լինեն, և դադարեցվեն բռնությունները հասարակական ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ: