«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն որոշել է վերաբացել 2019թ. հունվարի 26-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքներին վերաբերող քրեական գործը: Քննչական կոմիտեն այս գործի հետ կապված նոր քննություն է սկսել: Հիշեցնենք, որ լրագրող, «Հայնյուզ» կայքի խմբագիր Մհեր Եղիազարյանը կալանավորվել էր ԱԱԾ-ի կողմից, նա մեղադրվում էր խարդախության մեջ: Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել, իսկ 44 օր տևած հացադուլից 10 օր հետո մահացել էր սրտամկանի ինֆարկտից»: