ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝

 

Թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ
Թոքերի արհեստական օդափոխության սարքեր
Մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր
Բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ
Նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր
Զարկերակային օքսիմետրեր:

Ավինյանը նշում է, որ խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին: