Տեսանյութում պատկերված քաղաքացին գետն է գցում Մյասնիկյան պողոտայի երկու աղբամանները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

 

«Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը արդեն իսկ դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք, որ համայնքային գույքը դիտավորյալ վնասողը շուտով կհայտնաբերվի և կենթարկվի պատասխանատվության»,- ասված է հրապարակման մեջ։