13:55
Էլեմենտար կուլտուրա ունեցեք. քաղաքացին վիրավորեց Հակոբ Արշակյանին (տեսանյութ)
 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր՝ հունիսի 23-ին, մասնակցել է դիմակ բաժանելու ակցիային:

 

Երեւան քաղաքի փողոցներում դիմակ բաժանելու ընթացքում նախարարը մոտեցավ ճանապարհին նստած մի երաժիշտի եւ դիմակ առաջարկեց։

Սակայն, վերջինս հրաժարվեց դիմակը վերցնել՝ հանդիմանելով Արշակյանին: «Էլեմենտար կուլտուրա ունեցեք, հարցրեք, նոր նկարեք»,- ասաց նա:

Նշենք, որ այդ պահին միջադեպը տեսանկարահանողն այլ կողմ ուղղեց տեսախցիկը՝ խուսափելով «անհարմար դրությունից»:

Նկատենք, որ Հակոբ Արշակյանի վրա, «այսպես ասած» լայվերը չեն գալիս: Նրա յուրաքանչյուր լայվում կարելի է գտնել մի հատված, որն այնքան էլ իր օգտին չէ:


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս