Ունենք խնդիր հասարակության կողմից դատական ակտի ըմբռնման։ Պարտադիր չէ, որ որոշումը կայացնելիս դատավորը լինի շահագրգիռ, հավանական է նաև, որ դատավորը օբյեկտիվ է։ Սակայն ցանկացած դատական ակտ, որը մեր հասարակության ցանկություններին դեմ է, դիտվում է որպես կողմնակալություն, և այստեղից սկսում են վիրավորանքները։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում դատավորներին թիրախավորելու խնդրին։ Նշենք, որ օրեր առաջ թիրախավորվել էր Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը Ռոբերտ Քեչարյանին 2 միլիարդ գրավի դիմաց կալանքից ազատելու համար։ Թե ի՞նչպես է գնահատում երևույթը, երբ դատավորն իր կայացրած որոշումների համար կարող է ենթարկվել հետապնդման, ի՞նչ են քննարկել դատավոր Արսեն Նիկողոսյանի հետ և ի՞նչ քայլեր են ձեռնարկել, ի՞նչ կարծիք ունի ԲԴԽ-ն Սահամանադրական փոփոխություններին վերաբերող նախագծի մասին և, ի վերջո, ո՞ւր է հասել վեթթինգը՝ փորձել ենք պարզել Գրիգոր Բեքմեզյանի հետ զրույցում։
Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի
Առավել մանրամասն՝ տեսանյութում