Մարտի 31-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա. Սերոբի փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.24-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 31-ամյա Լիլիթ Ա.-ին' անգիտակից վիճակում:
Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: