Այսօր արձանագրել ենք, որ վարչական իրավախախտումների ընթացակարգերով մոտենում է այն ժամկետը, երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար արձանագրված տուգանքները պետք է սկսեն նաև բռնագանձվել: Եվ մենք քննարկում ենք օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնելը, որը տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահը առավել կարճ կտևի: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էլի եմ ասում՝ մենք այս միջոցներին գնում ենք ոչ թե մեր սիրելի հայրենակիցներին տուգանելու համար, քավ լիցի, մեր խնդիրը չէ որևէ մեկին տուգանելը: Մենք պարզապես ուզում ենք ասել, որ մեզնից յուրաքանչյուր ունի չտուգանվելու շանս, չտուգանվելու հնարավորություն և նույնիսկ չտուգանվելու երաշխիք, և այդ երաշխիքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,- ասաց Փաշինյանը: