«Չեմ կարող ասել, թե որքանով էր 2 միլիարդ դրամ գրավը համարժեք Ռոբերտ Քոչարյանի ազատությանը, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով քիչ է, որովհետև, եթե կիրառում ենք գրավ, ապա այն պետք է լինի այնպիսին, որ մարդու մտքով անգամ չանցնի խախտել իր կարգավիճակի ռեժիմը՝ այսինքն՝ փախնել, թաքնվել, խոչընդոտել և այլն։ Գրավի չափը չպետք է լինի ֆորմալ, պետք է լինի այնքան, որ մարդու շունչը կտրվի ու հանկարծ ուրիշ բան մտքով չանցնի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գրավի դիմաց կալանքից ազատմանը։

 

Փաստաբանն անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, ՍԴ նախագահի պաշտոնի համար շրջանառվող թեկնածուների անուններին։ Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումը վարույթ ընդունելուն, Սիրունյանը նկատեց՝ 26․4 ձայնը 27-ը չէ․ «Մարդկանց գրամով չեն չափում։ Կարող են բացատրել՝ էդ կես պատգամավորն ո՞վ է»,- նշեց Սիրունյանը։

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի

Մանրամասները՝ տեսանյութում