«Փաստ» թերթը գրում է. «Իշխանություններն այս օրերին օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնում, որոնք նպատակ ունեն արտակարգ դրության պայմաններում տարբեր համակարգերի կենտրոնացված կառավարում ապահովել: Ներկայումս նման նախաձեռնություն են հանդես բերել առողջապահության եւ կրթության ոլորտների վերաբերյալ, մի դեպքում՝ նշված ժամանակահատվածում ՀՀ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը առողջապահության նախարարությանը փոխանցելու լիազորություն տալով կառավարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից, մյուս դեպքում՝ հնարավորություն ընձեռելով կառավարությանը՝ ստեղծված պայմաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաեւ նոր ցանկ: «Ես հիմա այլ նպատակ եմ տեսնում. ասել՝ «ես ունեի ինչ-որ մտքեր, որոնք չկարողացա իրականացնել, որովհետեւ որոշ ղեկավարներ ինձ խանգարեցին, հիմա օրենքը կունենամ, իրենց կփոխեմ ու ամեն ինչ լավ կլինի»: Այս առումով հիշենք, որ մինչ այս կանխարգելման ձախողման համար մեղավոր նշանակվեց ժողովուրդը: Ինչեւէ, վերոնշյալի առումով ես ուզում եմ շեշտել, որ չկա այնպիսի գլխավոր բժիշկ կամ բուժհաստատության տնօրեն, որը պատրաստակամ չէ պայքարելու կորոնավիրուսի համաճարակի դեմ: Հետեւաբար, մարդկանց փոխելու ցանկության մեջ ես ավելի շատ կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսական հոսքերը վերահսկելու շարժառիթ եմ տեսնում»,-առողջապահության համակարգի առումով «Փաստի» հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը: Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, համանման փոփոխություններ իշխանությունները նախատեսում են նաեւ այլ ոլորտներում: Այս հանգամանքից ելնելով՝ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ իշխանություններն իսկապես նախատեսում են դեռ երկար ժամանակ երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը»:
«Փաստ». Ի՞նչ նպատակ են հետապնդում արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված փոփոխությունները
9:45 - 1.Հուլիս.2020
Առաջարկում ենք նաև
14/05/20 12:38
Ակնհայտ է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացումը հետապնդում է քաղաքական նպատակներ․ Էդմոն Մարուքյան
14/05/20 10:31
Արտակարգ դրության երկարաձգումը մի նպատակ ունի՝ հետաձգել հանրաքվեի հարցը․ Ռուբեն Մելիքյան
30/04/20 23:50
Ինչ պետք է արվեր սպորտի բնագավառում՝ համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում. Արսեն Ջուլֆալակյան
14/04/20 19:12
Արտակարգ դրության պայմաններում բռնության ռիսկն ավելանում է. ՄԻՊ-ը 13 ահազանգ է ստացել
27/06/24 09:39
«Օրենքն իրենց համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ մարդկանց պատժելու, վախեցնելու, ահաբեկելու». «Փաստ»
30/04/24 09:05
«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»
23/03/24 08:00
Ի՞նչ նպատակ ունեն «Միասնություն» շարժման ղեկավարների «կուլուարային» հանդիպումները. «Փաստ»
06/02/24 08:00
Ի՞նչ նպատակ ունի նման հակադրությունը. «Փաստ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան