ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել.

 

«Ուզում եմ ձեզ հետ կիսվեմ բարի լուրով՝ տեսեք մեր Դավիթի հաջողությունները՝ ոգևորվեք ու ուրախացեք մեզ հետ միասին․ քայլքի վերականգնում՝ գլխուղեղային վնասվածքից հետո !!!

Դավիթը գանգուղեղային վնասվածք է ստացել զինվորական ծառայության ժամանակ: Ախտորոշվել է տետրապարեզ, ստորին վերջույթների խորը պարապարեզ, քայլքի կոպիտ խանգարում:

Մեկ ամսվա վերականգնողական բուժման արդյունքում հասել ենք հավասարակշռության բարելավման, մկանային տոնուսի կառավարման: Քայլակով քայլքից արդեն անցել ենք չորս կետանի ձեռնափայտով քայլքի: Այժմ աշխատում ենք ֆունկցիոնալ քայլքի վրա»: