Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Սաղաթելյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ոստիկանության ծառայողները Հյուսիսային պողոտայում բերման են ենթարկում երիտասարդ աղջկա:
Ինչպես երևում է հրապարակված կադրերում, քաղաքացին դիմադրություն է ցույց տալիս, սակայն, ի վերջո ոստիկաններին հաջողվում է նրան նստեցնել ոստիկանական մեքենան:
Օգտատերը տեսանյութին կից նշել է, որ աղջիկը եղել է դիմակով: