Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ հուլիսի 17-ին նախատեսված ռեկտորի մրցույթը չի կայանալու: Բանն այն է, որ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա դատարանը որոշում է կայացրել դադարեցնել այդ մրցույթը: Միեւնույն ժամանակ նախկին ռեկտորը Վարչական դատարանում մեկ այլ գործով է հաղթել եւ դատարանը պարտավորեցրել է Բարձրագույն որակավորման կոմիտեի կայքից ջնջել նրա ատենախոսության վերաբերյալ եզրակացությունը՝ բարոյական վնասի հատուցման իրավունքով:
Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել էր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության եզրակացությունը՝ հաստատելով, որ դրանում տեղ են գտել տարբեր աղբյուրներից և հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։ Դրանից հետո նախարար Արայիկ Հարությունյանի հորդորով Հայրապետյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։