ՀՀ ԿԳՄՍՆ բարձարգույն որակավորման հանձնաժողովը այսօր՝ հուլիսի 17-ի իր նիստում որոշում է կայացրել, որով անվավեր է ճանաչել Տնտնեսագիտական համալարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը:
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ուսումնասիրելով Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ Դիանա Գալոյանին տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ որակավորման գործը (այսուհետ նաև' «Որակավորման գործ»), Դիանա Գալոյանի «Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հիմնախնդիրները և հեռանկարները» վերտառությամբ ատենախոսությունը, ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները»:
Որոշման նկարագրաման մասում ասվում է.
«1. ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանով Ը.00.06 - Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ Դիանա Գալոյանին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան,
2. ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.12.2019թ. թիվ 50-Լ հրամանով ստեղծվել է Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն տրամադրելու նպատակով մասնագիտական հանձնաժողով (այսուհետ նաև' «Մասնագիտական հանձնաժողով»),
3. 05.02.2020թ.-ին Մասնագիտական հանձնաժողովը ԿԳՄՍ է ներկայացրել իր եզրակացությունը, որով արձանագրել է, որ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ,
4. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ նաև' «ԲՈԿ») 09.07.2020թ.-ին ընդունել է թիվ 103ա հրամանը ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 - Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու մասին»: