Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության տնօրենը Կոտայքի մարզի Մեղրաձոր խոշորացված համայնքին պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքի վրա, որը գտնվել է ընկերության հանգստի բազայի անմիջական հարևանությամբ, 2018 թվականին ինքնակամ կառուցել է 140 քմ մակերեսով շինություն, ապա հիշյալ շինությունն ու դրան հարակից 10630 քմ մակերեսով հողատարածքը, հանգստի բազային միացնելու, միասնական տարածք դարձնելու և նպատակային օգտագործելու դիտավորությամբ, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության համապատասխան մասնագետին, ապա Մեղրաձորի նախկին համայնքապետին ու Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց դրդել է կազմակերպել համայնքին պատկանող վերը նշված հողատարածքի սեփականաշնորհման գործընթացը։ Վերջիններս, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել, և խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք դրույթներ ու ընթացակարգեր, կազմել ու հաստատել են պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կազմակերպել և անցկացրել են ձևական աճուրդ։ Արդյունքում` տվյալ հողատարածքը, այլ կարգավիճակով, ընդամենը 1 միլիոն 730 հազար դրամով օտարել են ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերությանը, ինչի հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել հավելյալ 6 միլիոն 440 հազար դրամից ավելի գումար և պատճառվել է էական վնաս։ Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Բացահայտվել են ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերության տնօրինության ապօրինությունները (տեսանյութ)
18:05 - 17.Հուլիս.2020
Առաջարկում ենք նաև
16/07/20 18:42
Բացահայտվել են ՀՖՖ նախկին նախագահի և «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները
27/02/23 09:35
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ․ դիմել եմ ՊԵԿ-ին, ՆԳՆ-ին, սոցապնախարարին
22/12/20 19:55
Բելառուսի ԱԷԿ-ին առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման թուլտվություն է տրվել
28/02/20 17:20
Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է (տեսանյութ)
11/04/24 16:00
Ադրբեջանցիները տեսանյութ են հրապարակել Ստեփանակերտում Արայիկ Հարությունյանին պատկանող գինու և կոնյակի գործարանից
Ամենադիտված
11:20
Լույս չի լինի
Լրահոս
10:15
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
09:52
«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում....
09:15
«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից
09:10
«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»
09:06
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին
08:45
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
08:40
Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»
08:05
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
14:43
Փոքր քայլերով փոխադարձ վստահությունը կարևոր է. Վարդանյանը՝ Տավուշի հատվածում սահմանազատման համաձայնության մասին
14:10
Դեռ ժամանակ կա, շատ բան կարող է փոխվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին
14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
11:59
Անձամբ ՄԻՊ-ի հետ հանդիպում եմ պահանջում․ ինձ անհիմն և անօրինական են պահում կալանքի տակ․ Տոնոյան