Ռուսաստանաբնակ hայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը 2 տոննա հայկական ծիրան ու դեղձ է գնել հայկական բեռնատարներից։ Նախաձեռնության միացել է նաև հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին դիմահարդարը գրել է Instagram-ի իր էջում։
«Մեզ միացավ հայկական եկեղեցին. ընդհանուր առմամբ 8,5 տոննա թարմ մրգեր ենք գնել, որը վաղը անվճար կբաժանենք բոլորին Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցուց, առավոտյան 10-00-ից։ Մեր ուժը միասնության մեջ է։ Վաղը նաև Վարդավառի տոնն է, այնպես որ, անպայման եկեք և ձեր տուն տարեք մեր բարության և սիրո մի կտորը, պատրաստեք համեղ կոմպոտներ և մուրաբաներ, ինչպես նաև երեխաներին հյուրասիրեք թարմ մրգերով»,–գրել է Գոհարը։