Մեծ Բրիտանիայում ժամանակավորապես կդադարեցնեն կորոնավիրուսի հարցով վիճակագրության հրապարակումը:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, գիտական համայնքը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի առողջապահության դեպարտամենտին առընթեր Անգլիայի գործակալությունը ճիշտ չի կատարում մահերի հաշվարկը:

Գործակալությանը հանձնարարվել է վերանայել հաշվարկի մեթոդները' կապված այն մտավախության հետ, որ այլ մեթոդիկայի ժամանակ թվերը ուռճացված կլինեն: