Գազի գինը բարձրացավ խոշոր սպառողների համար։ Այսուհետ, խոշոր սպառողները կվճարեն 1 խմ-ի դիմաց 139 դրամ, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչև 10 000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավել սպառելու դեպքում սպառված գազի յուրաքանչյուր 1000 խմ-ը կարժենա արդեն 255.91 դոլար։ Սակայն գազի թանկացումը չի ազդի անապահով և սովորական քաղաքացիների վրա․ ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ, իսկ շարքային սպառողների համար՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:
Ըստ տնտեսագետների՝ գազի սակագները բնակիչ-սպառողների համար մնալու են անփոփոխ, փոխարենը ազդելու են, հատկապես, խոշոր սպառողների վրա։ Սա ենթադրում է, որ տնտեսությունը կանգնելու է ծանր կացության առաջ, և գազի թանկացման ֆոնին տեղական արտադրության ապրանքներն են թանկանալու, ինչը միևնույն է ազդելու է նաև բնակչության մյուս մասի սոցիալական վիճակի վրա։
Գազի թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորղ հանաձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 19-ից: Հիշեցնենք, որ 2020 թ․ մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), ինչը կանխատեսելի էր, քանի որ 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ, այն դեպքում, երբ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ բարձրացում տեղի չի ունենա։