Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում Russia Today հեռուսատալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը արտատպվել է տեխնիկական վրիպակի պատճառով, այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՊԿ-ն։
«ՀԱՊԿ քարտուղարության էջում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածի տեղադրումը տեխնիկական վրիպակի պատճառով էր, և գրառումն անհապաղ ջնջվել է։ Գրառման հեղինակի կարծիքն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը: Միությունն իր պաշտոնական դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտնել է հուլիսի 14-ին արված հայտարարությամբ, որը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում»,- ասված է հայտարարության մեջ։
Ավեի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱՊԿ թուիթերյան պաշտոնական էջում արտատպվել և արագ հեռացվել էր Մարգարիտա Սիմոնյանի հակահայ գրառումը: