Կորոնավիրուսով վարակված նիգերիացի մարմնավաճառը, ով հոսպիտալացվել է Իտալիայի Վիչենցա քաղաքի հիվանդանոցներից մեկում, հրաժարվել է նշել իր հաճախորդների տվյալները, գրում է РИА Новости-ն ՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ հիվանդանոցի բժիշկները ոստիկանությունից օգնություն են խնդրել: Ըստ ԶԼՄ-ների՝ աղջկան հիվանդանոց է բերել մի տղամարդ, ով, հավանաբար, նրա կավատն է եղել: Արևելաեվրոպական ծագում ունեցող այդ երիտասարդը անհետացել է այն բանից հետո, երբ իմացել է, որ իր ուղեկիցը COVID-19-ի վարակակիր է: Նրա թողած անձնական տվյալները պարզվել է՝ կեղծ են:
Աղջկան ընդունել են վերակենդանացման բաժանմունք՝ վախենալով, որ չի նա չի պահպանի տնային մեկուսացման սահմանված ռեժիմը: Նշվում է, որ տեղական առողջապահական ծառայությունը, որը պետք է բացահայտեր հիվանդի շփման շրջանակը, աղջկանից ոչ մի տեղեկություն չի կարողացել ստանալ։