Սահմանադրական դատարանում քվորումի բացակայության պատճառով նիստերը չեն կայանում։ Հուլիսի 1-ին չի կայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը, իսկ հուլիսի 30-ին քվորումի բացակայության պատճառով՝ հունիսի 30-ին նշանակված ՍԴ և աշխարհակարգային նիստերը:
Այսօր Արարատ Միրզոյանը ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, վարչապետն էլ իր հերթին հայտարարեց, որ առաջիկայում կընտրվի ՍԴ 3 դատավոր:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Սահմանադարական դատարանի երկու դատավորի արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում. «Բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը կգործի ամբողջական»:
Ըստ Բադասյանի՝ ՍԴ-ում միակ խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է արձակուրդ մեկնել: