Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել և կից գրել.
«Այս պահին մեր տղաները մոտ 250 հոգի, Հայկական Եկեղեցու տարածքում աղոթք են բարձրացնում Տեր Գևորգի ուղեկցությամբ, ինչպես նաև նրանց հետ շփվելու է եկել Սամվել Կարապետյանի օգնականը՝ հետագա քայլերը հասկանալու համար»։