Վերջին շրջանում կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերի աճ է նկատվում Ֆրանսիայում: Այստեղ վերջին 24 ժամում հաստատվել է ավելի քան 1060 նոր դեպք:
Երկրի առողջապահության նախարարությունն էլ հայտարարել է, որ պատճառը քաղաքացիների կողմից կանխարգելիչ միջոցառումների անտեսումն է: Ամենից շատ տուժել են երկրի զբոսաշրջային կենտրոնները:
Այսօրվանից որոշ շրջաններում բաց տարածքներում դիմակ կրելը դարձել է պարտադիր: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
Վարակի տարածումից մինչ օրս Ֆրանսիայում գրանցվել է վարակման 179, 398 դեպք, որից 30,182-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 80, 472 մարդ: