Հայազգի պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Ատելությունը մեզանում» ֆիլմն «Էմմի» մրցանակի է արժանացել «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա» անվանակարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը, Սերգեյ Սարկիսովը և Լորա ՄկՔենզին: Ռեժիսորը հայկական արմատներով Դեյվիդ ՄկՔենզին է:

Վավերագրական ֆիլմը լույս է սփռում մեր օրերում աշխարհում տարածում ունեցող հակասեմիտիզմի թեմայի վրա: Ֆիլմը պատմում է հրեաների ցեղասպանությունը (Հոլոքոստը) վերապրած 85-ամյա Միրեյ Կնոլի ընտանիքի անդամների մասին, որը սպանվել էր 2018թ. Փարիզի իր բնակարանում՝ ատելության հողի վրա հակասեմիտական հանցագործության հետևանքով:

«Էմմի» մրցանակի արժանացած պրոդյուսերական խումբը նկարահանել է նաև Հայոց ցեղասպանության թեմային նվիրված «Ժխտման ասպետները» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան Հայաստանում կայացել է 2018թ.-ին: