1990-ականների ռուսական փոփ երաժշտության մասին «Lenta.ru»-ի նոր վավերագրական սերիալում ռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը հիշել է Նատալյա Վետլիցկայայի «Նայիր աչքերիս» տեսահոլովակի նկարահանումների մասին, որը ստեղծվել է Տիգրանի եւ նրա համակուրսեցի Ֆյոդոր Բոնդարչուկի համագործակցությամբ:
«Ֆեդյային դուրս էին հանել տանից, եւ նա ապրում էր ինձ մոտ։ Ես հարաբերություններ ունեի Նատաշայի հետ։ Նատաշան ուզում էր տեսահոլովակ նկարահանել: Նա ուներ երկու երգ՝ «Մագադան» եւ «Նայիր աչքերիս»։ Ես որոշեցի, որ երկրորդն ավելի լավ կստացվի: Սարատովից մի մարդ գտա, որը գումար տվեց: Կարելի է ասել, որ ես պրոդյուսեր եւ կիսով չափ ռեժիսոր էի։ Ֆեդյային ասացի․ «Նկարանահանե՞նք»: «Արի», - պատասխանեց նա: Ինձ թվում է՝ սա Ֆեդյայի առաջին տեսահոլովակն էր», — հիշում է այդ ժամանակաշրջանը Քեոսայանը։
Բոնդարչուկը նույնպես մանրամասն հիշում է ողջ գործընթացը։ «Նախապատրաստված էին տեսահոլովակի բոլոր կադրերը։ Իսկ այն քնքուշ մանրամասները, որոնք քննարկում են, իմպրովիզացիա էր», - ասում է ռեժիսորը։
Տեսահոլովակը նկարահանվել է երկու հերթափոխով։ «Ոմանք պատրաստվում եւ հյուծված մահանում էին, իսկ մյուսները՝ կատակներով ու հնարքներով պատրաստվում։ Ֆեդյային կարող եմ հիշեցնել, թե որքան խմեցինք, մինչդեռ պատրաստվում էինք եւ շփվում», - նշել է Քեոսայանը։