Այսօր գյուղմթերքի տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցի էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։
Բողոքի ակցիա իրականացնողներից մեկն ասաց, որ իրենց առաջարկել են բարենպաստ պայմաններով մեծ տարածք, սակայն կա մի խնդիր․ «Ամբողջ խնդիրը այն է, որ տարածքի՝ որպես տոնավաճ աշխատելու համար կպահանջվի մեծ ժամանակ, իսկ գյուղացիներն էլ պատրաստ չեն այդ ռիսկին՝ իրենց մթերքը փչացնելու հաշվին։ Քիչ առաջ մեզ հետ էր նաև Կենտրոնի թաղապետը, որը պատրաստակամություն հայտնեց տրամադրել մեզ տարածք, սակայն այդ տարածքը մեզ համար բարենպաստ չէ։ Կառավարությունը անցած շաբաթ մեզ ասաց՝ երկու օր ժամանակ տրամադրենք, հիմա էլ գնում ենք, տեսնենք, թե էդ տարածքը խի չկա»,- նշեց նա։
Ցուցարարը խոսքում նաև նշեց, որ Կենտրոնի թաղապետի առաջարկը գոհացրել է իրենց, բայց ինչու նոր տարածք աշխատացնելու փոխարեն չենք կարող օգտագործել արդեն իսկ պատրաստի տարածքը․ «Մենք հիմա սպասում ենք կառավարության աշխատակցին, որը կասի, թե տարածքը ինչու չի շարունակում իր բնականոն աշխատանքը, կամ գոնե ասի՝ աշխատելու է, թե՞ ՝ ոչ։ Ես գիտեմ, որ տարածքի փակվելը ոչ մի հիմնավոր պատճառ չունի, քանի որ էդ նույն պատճառները կարող են ի հայտ գալ նաև նոր տարածքում»,- ասաց գյուղմթերքի տոնավաճառիի աշխատակիցներից մեկը։
Ըստ գյուղացիների՝ հենց բերքահավաքի պիկի ժամանակ տոնավաճառը փակելը մեծ վնաս հասցրեց իրենց․ «Առաջարկի համար շնորհակալ ենք Կենտրոնի թաղապետից, Էկոնոմիկայի նախարարությանից, բայց հիմա էն սեզոնը չի, որ մենք ժամանակ ունենանք փորձել էդ նոր տարածքը, դա կարելի էր անել ամենաուշը մարտ, ապրիլ ամիսներին, որովհետև նոր բան կառուցելու համար ժամանակ ա պետք, բայց հիմա բերքահավաքով պայմանավորված՝ մենք չունենք էդ ժամանակը։ Մենք, իհարկե, կկայացնենք ինչ-որ որոշում էդ տարածքի հետ կապված, որովհետև մեզ՝ գյուղացիներիս, նմանատիպ տոնավաճառներ են հարկավոր։ Այս ընթացքում շատ մեծ վնասներ ենք կրել, օրինակ՝ սմբուկը տանում ենք բիրիքանոց 50դրամով անգամ չենք կարում վաճառենք, իսկ առաջ 80-100դրամով վաճառում էինք ու հոգում օրվա խնդիրը»,- ասաց ցուցարարներից մեկը։
Բողոքի ակցիա իրակացնողներից մեկը՝ Վարդանաշեն գյուղի բնակչուհին էլ ասաց, որ ոստիկանները տարբերություն են դնում գյուղացիների և քաղաքացիների մեջ․ «Գյուղացիների հետ մուննաթով են խոսում, արհամարհում են, դիմակը մի վայրկյանով իջացնում ենք, որ օդ շնչենք, էդ էլ չեն թողում, գյուղացին մաքուր օդ էլ չի կարա շնչի, գալիս, տուգանում են, իսկ ոստիկանները կարան դիմակը իջացնեն ու օդ շնչեն։ Ուղղակի ոստիկաններին մահանայ ա պետք, որ էս ժողովրդին ստեղից դուրս հանեն, բայց մենք չենք վախենալու, ինչ ուզում եք արեք՝ մեր ձայնը պետք է լսելի լինի։ Ամեն անգամ ոտնահարում են գյուղացու իրավունքները»,- ասաց ցուցարար կինը։