Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի կորոնավիրուսի թեստը դրական է, գրում է ֆուտբոլային ակումբի կայքը: Նշվում է, որ Դիասը իրեն լավ է զգում և գտնվում է տնային պայմաններում՝ ինքնամեկուսացման մեջ։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ 26-ամյա դոմինիկացին չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, որը կայանալու է Անգլիայում՝ օգոստոսի 7-ին: 2019/20 մրցաշրջանում Դիասը «Ռեալի» համար անցկացրեց յոթ հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: