Արեւադարձային փոթորիկը, որն ստացել է «Իսայիաս» անվանումը, ձեւավորվել է Ատլանտյան օվկիանոսում' Պուերտո-Ռիկոյից ոչ հեռու, եւ շարժվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է փոթորիկների դիտարկման ԱՄՆ-ի ազգային կենտրոնը (NHC): Քամու պոռթկումների արագությունը փոթորկի գտնվելու շրջանում հասնում է ժամում 80 կիլոմետրի, փոթորիկը շարժվում է ժամում 28 կիլոմետր արագությամբ:
«Որոշակի թուլացում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, երբ փոթորկի կենտրոնն անցնի Հայիթի. մինչեւ հուլիսի 31-ը կրկին սպասվում է սաստկացում»,-ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ: Արեւադարձային փոթորկին անուն է շնորհվում, երբ դրան ուղեկցող քամու արագությունը հասնում է ժամում 62 կիլոմետրի: Փոթորիկը դառնում է մրրիկ, երբ քամու արագությունը գերազանցում է ժամում 119 կիլոմետրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: