Բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան Տատյանա Ռիբկան թվարկել է վիտամիններ, որոնք պետք է օգտագործեն COVID-19 հիվանդությունը հաղթահարած մարդիկ: Այս մասին նա խոսել է «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ եթե նոր տիպի կորոնավիրուսի բուժումից հետո տկարությունը պահպանվում է, ապա պետք է ընդունել վիտամին D և B խմբին պատկանող վիտամիններ: Բացի դրանից, բժիշկը խորհուրդ է տալիս հետևել աշխատանքի և հանգստի ռեժիմին, ինչպես նաև շատ զբոսնել: