Հռոմեական կաթոլիկ եկեղեցու նախկին ղեկավար 93-ամյա Բենեդիկտոս 16-րդը ծանր հիվանդ է, գրում է Passauer Neue Presse–ը: Նրա մոտ ախտորոշվել է դեմքի մաշկի բորբոքում։ Հիվանդությունն ի հայտ է եկել հունիսին նրա՝ Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաք մեկնելուց և ապա Վատիկան վերադարձից հետո։ Չնայած հիվանդությանը՝ Բենեդիկտոս16-րդը լավատեսորեն է տրամադրված։ Սակայն նախկին հովվապետն արդեն կազմել է կտակ, որը կհրապարակվի նրա մահից հետո: Բացի այդ, նա անվանել է իր ապագա թաղման վայրը։ Այն է՝ Հովհաննես Պողոս Երկրորդի նախկին գերեզմանը Սուրբ Պետրոս տաճարում: