«Վոդոխոդ» ընկերության «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավի վրա, որը կանգ է առել Նիժնի Նովգորոդում, անձնակազմի 101 անդամներից իննի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակակիր՝ տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Նավը կանգնեցրել էին օգոստոսի 1-ին: Ուղեւորներին՝ Նիժեգորոդսկի մարզի եւ Թաթարստանի բնակիչներին, իրենց տներն են տարել ավտոբուսներով: Անձնակազմի երեք անդամների հարկ է եղել հոսպիտալացնել, մյուսները մեկուսացվել են: Ուղևորները երկու շաբաթ գտնվելու են մեկուսացման մեջ:

Այդ մասին «Վրեմյա Ն» տարածաշրջանային գործակալությանը հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մարզային վարչությունում:

Ջերմանավի վրա սանիտարական մշակում են անցկացնում: «Վոդոխոդ»-ի կայքի տվյալներով՝ չորս տախտակամած ունեցող «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավը նախատեսված Է 307 ուղեւորի համար: Օգոստոսի 3-ին այն Նիժնի Նովգորովից պետք Է տասնօրյա շրջագայության ուղեւորվեր Վոլգոգրադ և հակառակ ուղղությամբ. նավարկության ժամանակ պետք է լիներ 254 ուղևոր: