01:45
Երկու տարիների ընթացքում քաղաքաշինության հետ կապված համակարգաստեղծ գործունեություն չի իրականացվել. Խաժակյան
Ցավով եմ արձանագրում, որ երկու տարիների ընթացքում քաղաքաշինության հետ կապված համակարգաստեղծ գործունեություն չի իրականացվել: Այս մասին ֆեյսբուքյան լայվով  ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարությանը, թե Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել է, որ երկու տարի է պաշտոնավարելու:

«Հիմա շատերը Մաշտոցի պուրակն են նկատել, բայց ես կրկնում եմ՝ այդպիսի օրինակները բազմաթիվ են քաղաքով մեկ և ցավալի է, որ պարոն Մեսչյանն առնվազն որոշակի դերակատարում է ունեցել այս գործընթացներում: Թե որքանով է այդտեղ խանգարող եղել քաղաքական իշխանության հանգամանքը` կդժվարանամ ասել, բայց իր դերակատարումը` որպես գլխավոր ճարտարապետի, բնականաբար մեծ է եղել: Ես անգամ չեմ ուզում խոսել մետրոյի կայարանի մասին, ճոպանուղու մասին»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

 

Մանրամասները` տեսանյութում

 
Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս