2020-ի ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Google-ն արգելափակել է ավելի քան 2500 յութուբյան ալիք, որոնք կապված են եղել Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի հետ: Այս մասին հայտնել է ընկերությունն իր սեփական բլոգում։ Նշվում է, որ նշված ժամանակահատվածում արգելափակվել է Չինաստանի հետ կապված 2596 ալիք, որոնք «սպամ և ոչ քաղաքական բովանդակություն», նաև քաղաքական նյութեր, տեսանյութեր են տարածել՝ կապված Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պայքարի և ընդդեմ ռասայական խտրականության բողոքի ցույցերի լուսաբանմանը։ Նույն ժամանակահատվածում արգելափակվել է Ռուսաստանի հետ կապված մոտ 90 անգլալեզու և ռուսալեզու ալիքներ, որոնց հեռարձակած նյութերը վերաբերվել են Եվրոմիությանը, Լիտվային, Ուկրաինային և Միացյալ Նահանգներին:
Արգելափակվել է նաև Իրանին առնչվող շուրջ 20 ալիք։