Ամուլսարում բողոքի ակցիան այսօր ավարտվեց: Ակցիայի մասնակիցները վաղը կրկին կհավաքվեն Ամուլսարում։
Հիշեցնենք, որ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վաղը «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողների վագոն-տնակները կհանվեն։
«Լուծումները քննարկվում են, կառավարությունը տեղյակ է։ Հիմա այստեղ տեղադրված վագոն-տնակի հարցի ուղղությամբ ենք նամակ գրել «Լիդիանին»։ Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ, որ 2 կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, և միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի», ասաց Ջերմուկի քաղաքապետը՝ ավելացնելով, որ վագոն-տնակները կտեղափոխվեն ամենայն հավանականությամբ օգոստոսի 7-ին:
Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել է իրենցը: