Հնդկաստանի Կոժիկոդե քաղաքում Air India ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխել է մոտ 200 ուղևորի, դուրս է ընկել  թռիչքուղուց և երկու մասին բաժանվել՝ հայտնում է India Today-ը:

 

Նախնական տվյալներով՝ օդաչուները զոհվել են, բազմաթիվ ուղևորներ վիրավորվել են: Ինքնաթիռը չի հրդեհվել, բոլոր մարդիկ տարհանվել են:

Նշվում է, որ ինքնաթիռը Դուբայից թռել է Կոժիկոդե: Ինքնաթիռում եղել է 184 մարդ, այդ թվում՝ տասը երեխա և անձնակազմի վեց անդամները:

 

Այս պահին զոհերի մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում: Նաև չի նշվում վթարի պատճառը: