Սանկտ Պետերբուրգում տղամարդը սեքսի ժամանակ ծեծի ենթարկելով սպանել է 55-ամյա սիրեցյալին: Կնոջ դին հայտնաբերել են բանակարանում, գրում է РЕН ТВ-ն:
Բժշկական փորձաքննությունը կնոջ մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ է հայտնաբերել' կրծքավանդակի և կողոսկրերի փակ կոտրվածք, ինչպես նաև պարանոցի վնասվածք, որից էլ մահացել է ռուս կինը:
Կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է պետերբուրգցի 38-ամյա մի տղամարդ, ով խոստովանել է, որ հաճախ է հանդիպել կնոջ հետ նրա բնակարանում:
Կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Եթե ապացուցվի նրա մեղքը, ապա նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում: