Մայիսի 21-ին Լոնդոնում տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է Արոն Մըրֆի անունով տղամարդն առևանգում 49-ամյա անծանոթ կնոջը:

 

DailyMail-ի հաղորդմամբ` մինչ այդ 21-ամյա հանցագործը մեղադրվել է 51-ամյա կնոջ նկատմամբ սեռական ոստնձգություններ կատարելու մեջ և ազատ է արձակվել գրավի դիմաց, ինչպես նաև 14 տարեկանում սեռական բռնության է ենթարկել դպրոցահասակ մի աղջկա:

Պարբերականը նշում է, որ Արոնը առևանգե է 49-ամյա կնոջը, երկու անգամ բռնաբարել նրան և փորձել է խեղդել, ինչպես նաև բռունցքով հարվածներ հասցրել նրա դեմքին:

Բարեբախտաբար, ականատեսը զանգահարել է ոստիկանություն, և իրավապահ մարմինները ժամանել են դեպքի վայր: Տեսնելով ոստիկանական մեքենաները` Արոնը փախուստի է դիմել, սակայն կարճ ժամանակ նրան բռնել են:

Նրա զոհը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այժմ Արոնին սպառնում է 28 տարվա ազատազրկում` բռնաբարության և սեռական ոտնձգության, ինչպես նաև սպանության փորձի համար: