Թաիլանդում մեկ ամիս շարունակ անցկացվում են խոշոր հակակառավարական ցույցեր, ուսանողները, ի թիվս այլ պահանջների, հանդես են գալիս միապետությունը վերափոխելու օգտին: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Նշվում է, որ երիտասարդները վրդովվել են նրանից, որ 2019-ի մարտին ընտրված վարչապետ Պրուտ Չան-Օչի լիազորությունները երկարցվել են եւս 4 տարով:
Կիրակի՝ օգոստոսի 16-ին, ցուցարարները սկսել են ակտիվորեն կոչ անել ժողովրդավարական բարեփոխումներ սկսել, փոփոխություններ կատարել զինվորականների գրած սահմանադրության մեջ եւ ցրել խորհրդարանը:
Նշվում է, որ շատ ցուցարարներ այլևս չեն հավատում միապետության աստվածությանը, ինչպես դա ավանդաբար եղել է Թաիլանդում: