Իսպանիայի Կաստիլիա-Լա-Մանչ ինքնավար մարզի ղեկավարությունը որոշում է կայացրել մեկուսացնել Վիլյամալեա ոչ մեծ քաղաքը՝ կորոնավիրուսով վարակվածության աճի պատճառով: Այս մասին հայտարարել է El Diario թերթը: Ըստ աղբյուրի՝ 4000 բնակիչ ունեցող քաղաքում արդեն իսկ ի հայտ է եկել վարակվածության 99 դեպք: Տեղայնացված բռնկումներից մեկը կապ ունի նախահարսանեկան արարողության՝ տղաների երեկույթի հետ: Դատարանի հաստատումից հետո կփակվի քաղաքի ելումուտը:

Նշենք, որ Իսպանիայում սահմանափակումների թուլացմանը զուգահեռ հաճախակի են դառնում վարակի տեղային բռնկումները: Այս պատճառով տարածքային իշխանություններն ստիպված են կրկին անցնել խիստ սահմանափակումների: