Սենտ Ջեյմս պալատի ներկայացուցիչները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ, համաձայն որի՝ Քեմբրիջի դուքս և դքսուհի Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, պարզել են իրենց երեխայի սեռը։ Ընթացիկ տարվա հուլիսին լույս աշխարհ կգա թագավորական զույգի արու զավակը։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, ընդամենը 1 ամիս առաջ բոլոր միջազգային լրատվամիջոցներում տեղեկություներ էին հայտնվել այն մասին, որ դքսուհին Գրիմսբի քաղաքում պատահաբար «բերանից թռցրել է» ապագա երեխայի սեռը՝ նշելով այն որպես իգական։ Սակայն այդ տեղեկությունն այդպես էլ չէր հաստատվել թագավորական ընտանիքի կողմից։
Հիշեցնենք, որ Ուիլյամն ու Քեյթն ամուսնացել են 2011թ. ապրիլի 29-ին, իսկ անցած տարվա դեկտեմբերին հայտնի է դարձել, որ հուլիսին նրանք ծնողներ են դառնալու։