Մասնագետները թվարկել են այն մթերքները, որոնք չի կարելի ուտել հում վիճակում: Այս մասին գրում է Sabah-ը:
Առաջին հերթին խորհուրդ է տրվում հում վիճակում չուտել ջերմային մշակում չանցած բոլոր տեսակի նրբերշիկները: Դրանցում կարող են լիստերիա խմբի մանրէներ պարունակել, որոնք կարող են թունավորում առաջացնել և խաթարել աղեստամոքսային համակարգի աշխատանքը:
Բացի այդ, խորհուրդ չի տրվում հում լոբի ուտել, քանի որ այն թունավոր նյութեր է պարունակում: Լոբին, հատկապես կարմիրը, անվտանգ է լավ եփված վիճակում:
Պետք չէ համտեսել նաև հում խեցեմորթներ, քանի որ հաճախ դրանք աճեցնում են արհեստական պայմաններում՝ կերակրելով հակաբիոտիկներով, իսկ ջրում մշտապես բարձր է լինում քլորի մասնաբաժինը: