Սա աղաղակող սխալ բան ա, էստեղ կանաչ գոտի պետք է դառնա, շենք չի կառուցվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներից մեկը։
«Ի՞նչ անենք, պառկենք տեխնիկայի տակ, որ դադարեցնենք շինարարությունը։ Մենք ամեն տեղ դիմել ենք, պատասխանների ենք սպասում»,-ասաց բնակիչը։
Նշենք, որ Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները այսօր՝ օգոստոսի 24-ին, փակել են ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի առիթով։ Դեպքի վայրում են ոստիկանները, որոնք փորձում են ճանապարհը բացել։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 13-ին, Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները բողոքի ակցիա էին անում իրենց իրավունքների պատշպանության համար։ Նրանք նշում էին, որ հանրային քննարկումներ չի եղել և չեն ցանկանում, որպեսզի իրենց շենքի դիմաց, մի քանի մետր հեռավորության վրա, բարձրահարկ շենք կառուցվի։