Մենք մարտ ամսվանից ենք մեր բողոքները ներկայացրել, որդեմ ենք, էստեղ մանկապարտեզ եղել է և պետք է լինի, իսկ եթե ոչ էս վիճակը գոնե չլինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներից մեկը։

«Շինարարական ընկերությունից մեր բնակիչներից մեկին հայտնել են, որ բարձրահարկ շենքի տակ լինելու է մանկապարտեզ, այսինքն՝ իրենք իրավունք ունեն տասհարկանի շենքի տակ կառուցել մանկապարտե՞զ։ Ես գաղափար չունեմ օրենքներից, բայց մեր էսքան գոռալ-գոչեկլուն ինչ-որ մեկը գոնե արձագանքեր»,-ասաց բողոքող բնակիչը։

Մեկ այլ բնակիչ էլ ասում է՝ մեր երեխաները խաղալու տեղ չունեն, պատկերացրեք էս շենքը սարքեն, մեր վիճակն ի՞նչ է լինելու։

Նշենք, որ Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները այսօր՝ օգոստոսի 24-ին, փակել են ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի առիթով։ Դեպքի վայրում են ոստիկանները, որոնք փորձում են ճանապարհը բացել։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 13-ին, Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները բողոքի ակցիա էին անում իրենց իրավունքների պատշպանության համար։ Նրանք նշում էին, որ հանրային քննարկումներ չի եղել և չեն ցանկանում, որպեսզի իրենց շենքի դիմաց, մի քանի մետր հեռավորության վրա, բարձրահարկ շենք կառուցվի։