«Կամք» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց: Նրանց պահանջը Արայիկ Հարությունյանի հրաժարականն է: Նրանք վանկարկում են «Արայիկ, հեռացի´ր», «Հայրենիքդ ուրացար», «Արայիկի տեղը աղբամանում է»:

«Այս պայքարը ոստիկանների դեմ չէ, մենք մեր երեխաների համար ենք ոտքի կանգնել: Մենք թույլ չենք տալու, որ պղծեն մեր դպրոցները, թույլ չենք տալու, որ  մեր երեխեքին այլասերեն, մենք թույլ չենք տալու, որ մեր երեխաներին ստիպեն ու պարտադրեն, որ հրաժարվեն կրթությունից: Հայ երեխան, հայ մանուկը կրթվելու իրավունք ունի: Ես էսօր իմ տղայի հետ եմ եկել էստեղ, որ եթե ձերբակալելու լինեն, իրեն էլ հետս տանեն: Այս պայքարը կուսակցական չէ. սա ազգային պայքար է»,- նշեց Վահագն Չախալյանը: