Հույն նավաստիները փրկել են բաց ծովում փչովի միաեղջյուրի վրա լողացող ինգամյա ռուս աղջկան։ Երեխային բաց ծով է նետել ջրի հոսանքը։ Ծնողները նկատել են երեխայի բացակայությունը, երբ նա արդեն բավականին հեռու էր։ Եվ ահա, ափից գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա, հույն նավաստիները նկատել են լաստանավի կողքով անցնող երեխային ու նրան բարձրացրել նավի վրա։ Փրկարարները նշում են, որ երեխան զարմանալիորեն հանգիստ է եղել և բացարձակապես չի վախեցել: Նավաստիները ենթադրում են, որ գուցե հենց դա է փրկել նրա կյանքը: