Չինաստանում հարբած տղամարդը բարձրացել է էլեկտրահաղորդման գծերի վրա եւ կախվել բարձրավոլտ լարերից: Խմելու սիրահարը 15 րոպե կախված է մնացել 9 մետր բարձրությամբ լարերից եւ փորձել է ցած չընկնել, մինչեւ փրկարարները համոզել են նրան թռչել ներքեւում բացված հատուկ ցանցի վրա:
Բարեբախտաբար, ժամանակին ողջ օկրուգի էլեկտրականությունն անջատել են: Հարված չինացու արկածը տեսանկարահանել են ու այն հայտնվել է YouTube-ում:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է տղամարդը չարչարվում՝ փորձելով կախված մնալ լարերից:
Թեեւ տեսանյութում չի երեւում, թե ինչպես է տղամարդը «վայրէջք» կատարում ցանցի վրա, սակայն SkyNews-ը հաղորդել է, որ դա տեղի է ունեցել առանց վատ հետեւանքների: Չինացին ոչ մի վնասվածք չի ստացել, փոխարենը տեղը տեղին հարբած է եղել, հաղորդում է Vesti.ru-ն: