Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահակաշվիլին հայտարարում է, որ վերադառնում է Վրաստան, զուգահեռ Պուտինը հայտարարում է, որ ռուսական զորքը պատրաստ է մտնել Բելառուս, Թուրքիան հայտարարում է, որ Հունաստանն արժանի չէ բյուզանդական ժառանգության, ռուս-ադրբեջանական «տրեկի» վրա հետաքրքիր զարգացումներ են, Պուտինը Մեհրիբանի ծնունդն է որոշում շնորհավորել և «ընտանիքին ողջույն» փոխանցում. հարց, թե որ ընտանիքին՝ Ալիև, թե՞ Փաշաև, ԱՄՆ իսրայել-արաբական հաշտության «տրեկն» է փորձում առաջ տանել: Հայաստանի քաղաքական ուժերի օրակարգում դիմակների տուգանք չեղարկելու նախաձեռնությունն է»: